Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երկու նախագահ և մեկ 80-ամյակ

Երկու նախագահ և մեկ 80-ամյակ
03.10.2015 | 19:37

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ.

«Դուք մեծ ավանդ եք ներդրել հայկական և ռուսական թատրոնի ու կինոյի զարգացման գործում՝ կերտելով բազմաթիվ փայլուն և անմոռաց կերպարներ: Որպես բեմի և էկրանի մեծ վարպետ՝ տասնամյակներ շարունակ վայելում եք հանդիսատեսի սերն ու համակրանքը: Հայաստանում սիրում են Ձեզ, հպարտանում Ձեզնով և հիանում Ձեր ինքնատիպ տաղանդով: Կրկին շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ.«Դուք իրավամբ պատկանում եք հայրենի մշակույթի ճանաչված գործիչների աստղաբույլին: Կինոյում և թատրոնի բեմում Ձեր արած բոլոր գործերը Դուք ապրել և զգացել եք: Ձեր կերտած յուրաքանչյուր կերպար մատուցված է խորությամբ և նուրբ հոգեբանությամբ: Կարևոր է, որ Դուք նաև այսօր ակտիվորեն մասնակցում եք հետաքրքիր ստեղծագործական նախագծերի և ղեկավարում եք տաղանդավոր համախոհներից բաղկացած կոլեկտիվ»,- նշված է Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում:

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ